Nokia 6303i Classic - GPS ընդունիչ

background image

GPS ընդունիչ
Ձեր սարքում չկա GPS ներքին ընդունիչ: GPS միացում պահանջող ծրագրեր օգտագործելու համար

անհրաժեշտ է օգտագործել արտաքին GPS ընդունիչ (լրասարքը վաճառվում է առանձին):

Արտաքին GPS ընդունիչ օգտագործելը

1 Լրիվ լիցքավորել համատեղելի GPS ընդունիչը և այն միացնել:
2 Bluetooth միացում հաստատել սարքի և GPS ընդունիչի միջև:
3 GPS ընդունիչը դնել այնպիսի տեղում, որտեղից առկա է երկնքի անարգել դիտում:
4 Բացել «Քարտեզներ» ծրագիրը և ընտրել արտաքին GPS ընդունիչը:
Ձեր սարքը արտաքին GPS ընդունիչի հետ զուգտակելուց հետո կպահանջվի մի քանի րոպե, որ սարք

ցուցադրի ներկայիս դիրքը:
Կարող եք GPS-ն օգտագործել՝ ի օժանդակություն «Քարտեզներ» ծրագրի: Որոշեք Ձեր դիրքը կամ

չափեք տարածությունները և գծեք կոորդինատները:
Կարող եք Քարտեզներն օգտագործել նաև առանց GPS ընդունիչի՝ քարտեզներ զննարկելու, հասցեներ

ու տեղավայրեր որոնելու և երթուղիներ պլանավորելու համար: