
Քարտեզների մասին
Bluetooth տեխնոլոգիայի միջոցով արտաքին GPS ընդունիչին միանալուց հետո կարող եք տեսնել Ձեր
ներկայիս գտնվելու վայրը:
Կարող եք նաև գնել ձայնով կառավարվող նավարկման ծառայության լիցենզիա: Այս ծառայությունը
հասանելի չէ բոլոր երկրներում կամ տարածաշրջաններում:
Եթե Ձեր սարքում կամ մտցված հիշաքարտում կան քարտեզներ, կարող եք դրանք զննարկել՝ առանց
ինտերնետին միանալու: Երբ զննարկում եք այն տարածքը, որն ընդգրկված չէ Ձեր սարքի մեջ արդեն
ներլցված քարտեզներում, այդ տարածքի քարտեզն ինքնաբերաբար ներլցվում է ինտերնետի միջոցով: Ձեզ
կարող է առաջարկվել ընտրել մուտքի կետ՝ ինտերնետային կապի հետ օգտագործելու համար:
Քարտեզներ ներլցնելը կարող է հանգեցնել Ձեր ծառայության մատակարարի ցանցով մեծ քանակությամբ
տվյալների փոխանցման: Տվյալների փոխանցման համար գանձվող վարձի վերաբերյալ տեղեկությունների
համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին: