Nokia 6303i Classic - Bluetooth անլար տեխնոլոգիա

background image

Bluetooth անլար տեխնոլոգիա

Bluetooth անլար տեխնոլոգիայի օգնությամբ դուք կարող եք ձեր սարքը ռադիոալիքների միջոցով

միացնել համատեղելի Bluetooth սարքի՝ 10 մետր (32 ոտնաչափ) շառավղով:

Ընտրել

Ընտցնկ

>

Պարամետրեր

>

Միացնլիություն

>

Bluetooth

:

Սույն սարքը բավարարում է Bluetooth 2.1 + EDR հատկորոշմանը, որն ապահովում է հետևյալ

պրոֆիլները. SIM մուտք, օբյեկտի հրում, ֆայլի փոխանցում, ականջակալ, ձեռնազատ, ընդհանուր

մուտք, հաջորդական պորտ, օբյեկտների ընդհանուր փոխանակում, հեռադիր մուտք դեպի ցանց, սարքի

ID, մուտք դեպի հեռախոսագիրք, ծառայության հայտնաբերման ծրագիր, ձայնի առաջավոր բաշխում,

ձայնի և պատկերի հեռահար կառավարման վահանակ և ձայնի/պատկերի ընդհանուր բաշխում: Bluetooth

տեխնոլոգիայով աշխատող այլ սարքերի հետ փոխհամատեղելիությունն ապահովելու համար օգտագործեք

միայն Nokia-ի կողմից այս մոդելի համար թույլատրված լրասարքեր: Սույն սարքի հետ այլ սարքերի

համատեղելիությունը պարզելու համար դիմեք այդ սարքերն արտադրողներին:

36

Ցանցին միացնելը

background image

Bluetooth տեխնոլոգիաների կիրարկմամբ գործող ֆունկցիոնալ հնարավորությունները մարտկոցից

ավելի շատ սնուցում են պահանջում, ինչը նվազեցնում է մարտկոցի կյանքը:

Bluetooth միացման գործարկում

1 Ընտրել

Իմ հեռ. անունը

և անուն մուտքագրել սարքի համար:

2 Bluetooth միացնելիությունն ակտիվացնելու համար ընտրել

Bluetooth

>

Միացնել

: նշանը

ցույց է տալիս, որ Bluetooth-ի միացնելիությունն ակտիվ է:

3 Ձեր սարքը ձայնային լրասարքի հետ միացնելու համար ընտրել

Միաց. լս. լրսարքեր

և լրասարքը:

4 Ձեր սարքը տիրույթում առկա որևէ Bluetooth սարքի հետ զուգտակելու համար ընտրել

Զուգտկված

սարքեր

>

Ավլ. նոր սարք

:

5 Ոլորել դեպի գտնված սարքը և ընտրել

Ավլցնլ

:

6 Մյուս սարքն օգտագործողի հետ համաձայնության գալ անցակոդի (մինչև16 նիշ) վերաբերյալ և այն

մուտքագրել Ձեր սարքում: Միացում հաստատելու համար մուտքագրել անցակոդը մյուս սարքի վրա՝

ըստ պահանջի:

Սարքը «թաքնված» ռեժիմում օգտագործելը հնարավորություն է տալիս խուսափել վնասակար ծրագրերից:

Մի հաստատեք Bluetooth կապ այն աղբյուրների հետ, որոնց չեք վստահում: Կարող եք նաև անջատել

Bluetooth գործառույթը: Սարքի այլ գործառույթների վրա դա ազդեցություն չի ունենա:

Անհատական համակարգիչն ինտերնետին միացնելը

Կարող եք օգտագործել Bluetooth տեխնոլոգիան՝ Ձեր համատեղելի անհատական համակարգիչն

առանց Nokia Ovi Suite ծրագրակազմի ինտերնետին միացնելու համար: Ձեր սարքը պետք է

ինտերնետին (ցանցային ծառայությանը) միանալու հնարավորություն ունենա, իսկ ԱՀ-ը պետք է

ապահովի Bluetooth տեխնոլոգիա:

1 Համոզվեք, որ սարքը կարող է միանալ ինտերնետին:
2 Ձեր սարքը զուգտակեք ԱՀ-ի հետ՝ օգտվելով Bluetooth միացնելիությունից: Ձեր սարքն

ինքնաբերաբար փաթեթային տվյալների միացում է բացում դեպի ինտերնետ: