վնասել մարտկոցը կամ իրը, որը կարճ միացում է առաջացրել:
Թափոնների հեռացում: Մարտկոցը կրակի մեջ մի գցեք, քանի որ այն կարող է պայթել: Մարտկոցները դեն գցելիս գործեք տեղական իրավական ակտերի
համաձայն: Եթե հնարավոր է, մարտկոցը հանձնեք՝ նյութերը կրկին օգտագործելու համար: Մարտկոցը դեն մի նետեք որպես կենցաղային աղբ:
Արտահոսք: Էլեմենտները կամ մարտկոցները չպետք է կազմատել, կտրել, բացել, փշրել, ճկել, ծակել կամ կոտրատել: Արտահոսքի դեպքում թույլ մի
տվեք, որ մարտկոցի հեղուկը մաշկին կամ աչքերին դիպչի: Եթե դա պատահի, վնասված մակերեսներն անմիջապես ջրով լվացեք կամ դիմեք բժշկի
օգնությանը:
Վնասվածք: Մարտկոցը չի կարելի ձևափոխել, վերամշակել: Չի կարելի փորձել օտար առարկաներ մտցնել մարտկոցի մեջ, այն ընկղմել ջրի կամ այլ
հեղուկների մեջ կամ ենթարկել այդպիսի ազդեցության: Վնասվելու դեպքում մարտկոցները կարող են պայթել:
Ճիշտ գործածում: Մարտկոցն օգտագործեք միայն իր նպատակային նշանակությամբ: Մարտկոցի սխալ օգտագործումը կարող է հրդեհի, պայթյունի կամ
այլ վտանգավոր իրադրության պատճառ դառնալ: Եթե սարքը կամ մարտկոցը վայր եք գցել, հատկապես՝ պինդ մակերևույթի վրա, և կարծում եք, որ
մարտկոցը վնասվել է, նախքան օգտագործումը շարունակելը այն տարեք սասարկման կենտրոն՝ զննման համար: Վնասված լիցքավորիչ կամ մարտկոց մի
օգտագործեք: Մարտկոցը փոքր երեխաներից հեռու պահեք:
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին
61
Ձեր սարքի խնամքը
Ձեր սարքը բարձրակարգ նախագծման և հմտության արդյունք է, և այն պետք է խնամքով օգտագործել: Հետևյալ խորհուրդները կօգնեն Ձեզ ուժի մեջ
պահել արտադրողի երաշխիքը:
•
Սարքը չոր պահեք: Տեղումները, խոնավությունը և հեղուկների բոլոր տեսակները կարող են տարրեր պարունակել, որոնք կարող են հանգեցնել
էլեկտրոնային սխեմաների քայքայմանը: Եթե սարքը թրջվել է, մարտկոցը հանեք և նորից տեղադրելուց առաջ սպասեք, մինչև սարքը ամբողջովին
չորանա:
•
Սարքը չի կարելի փոշոտ, կեղտոտ վայրերում պահել կամ օգտագործել: Շարժական մասերն ու էլեկտրոնային բաղադրամասերը կարող են վնասվել:
•
Սարքը չի կարելի պահել բարձր կամ ցածր ջերմաստիճանի պայմաններում: Բարձր ջերմաստիճանները նվազեցնում են էլեկտրոնային սարքերի
շահագործման ժամկետը, վնասում մարտկոցները, ծռմռում կամ հալեցնում պլաստմասսայե որոշ տարրեր: Երբ սարքը ցածր ջերմաստիճանից
տաքանում է մինչև իր բնական ջերմաստիճանը, սարքի ներսում կարող է խոնավություն հավաքվել և վնասել էլեկտրոնային տպատախտակները:
•
Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան նկարագրված է սույն ուղեցույցում:
•
Սարքը վայր մի գցեք, մի ցնցեք, հարվածի մի ենթարկեք: Կոպիտ վերաբերմունքը կարող է կոտրել ներքին տպատախտակները և մեխանիկական