Թվային իրավունքների կառավարում
Բովանդակության սեփականատերերը կարող են թվային իրավունքների կառավարման (DRM)զանազան տեխնոլոգիաներ օգտագործել՝ իրենց մտավոր
սեփականությունը, ներառյալ հեղինակային իրավունքները պաշտպանելու համար: Այս սարքը DRM ծրագրերի տարբեր տեսակներ է օգտագործում՝
DRM-ի միջոցով պաշտպանված նյութերից օգտվելու համար: Այս սարքով կարող եք մուտք ունենալ դեպի WMDRM 10-ով, OMA DRM 1.0-ով,
OMA DRM 1.0 փոխանցման արգելքով և OMA DRM 2.0-ով պաշտպանված բովանդակություն: Եթե որոշակի DRM ծրագիր բովանդակությունը չի
պաշտպանում, բովանդակության սեփականատերերը կարող են պահանջել, որպեսզի այդ DRM ծրագրով նոր DRM պաշտպանությամբ
բովանդակությունից օգտվելու հնարավորությունը դադարեցվի: Դադարեցումը կարող է նաև խոչընդոտել Ձեր սարքում արդեն իսկ առկա DRM
պաշտպանությամբ այս կամ այն բովանդակության օգտագործման ժամկետների երկարաձգմանը: Նմանատիպ DRM ծրագրի դադարեցումը չի ազդում
DRM այլ տեսակներով պաշտպանված կամ DRM պաշտպանություն չունեցող բովանդակության օգտագործման վրա:
Թվային իրավունքների կառավարման (DRM) միջոցով պաշտպանված բովանդակության հետ միասին տրվում է համապատասխան լիցենզիա, որը
սահմանում է բովանդակությունից օգտվելու Ձեր իրավունքները:
Եթե ձեր սարքի վրա OMA DRM-ով պաշտպանված բովանդակություն կա, լիցենզիայի և բովանդակության պահեստային օրինակ ստեղծելու համար
օգտագործեք Nokia Ovi Suite-ի համապատասխան ֆունկցիոնալ հնարավորությունը:
Հնարավոր է, որ փոխանցման այլ եղանակներ չփոխանցեն լիցենզիան, որի վերականգնումը` բավանդակության հետ միասին, անհրաժեշտ է, որպեսզի
կարողանաք շարունակել OMA-DRM-ով պաշտպանված բովանդակության օգտագործումը՝ սարքի հիշողության ֆորմատավորումից հետո: Լիցենզիան
վերականգնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև սարքի վրա գտնվող ֆայլերի վնասվելու դեպքում:
Եթե Ձեր սարքի վրա WMDRM-ով պաշտպանված բովանդակություն կա, լիցենզիան ու բովանդակությունը կկորչեն սարքի հիշողությունը
ֆորմատավորելու դեպքում: Հնարավոր է նաև, որ սարքի վրա գտնվող ֆայլերի վնասման հետևանքով կորցնեք լիցենզիան ու բովանդակությունը:
Լիցենզիայի կամ բովանդակության կորուստը կարող է սահմանափակել Ձեր սարքի վրա նույն բովանդակությունից նորից օգտվելու հնարավորությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ծառայություն մատուցողին:
Որոշ լիցենզիաներ կարող են միացված լինել հատուկ SIM քարտի, և պաշտպանված բովանդակությունից հնարավոր կլինի օգտվել միայն այն դեպքում,
եթե տվյալ SIM քարտը մտցված լինի սարքի մեջ: