Հիշաքարտ մտցնելը և հեռացնելը
Օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս սարքի համար թույլատրված համատեղելի microSD
քարտեր: Nokia-ն օգտագործում է հիշաքարտերի համար հաստատված արդյունաբերական
ստանդարտներ, բայց հնարավոր է, որ որոշ ապրանքանշաններ լիովին համատեղելի չլինեն այս սարքի
հետ: Անհամատեղելի քարտերը կարող են վնասել քարտն ու սարքը և փչացնել քարտի վրա պահպանված
տվյալները:
Ձեռ հեռախոսը ապահովում է մինչև 8 ԳԲ ծավալով microSD քարտեր:
Սկսում ենք
7
Հիշաքարտ մտցնելը
1 Հեռացնել հետևի կափարիչը:
2 Մտցնել քարտը հիշաքարտի անցքի մեջ այնպես, որ կոնտակտային տիրույթը լինի ներքևում, և սեղմել
այնքան, մինչև այն տեղը գցեք:
3 Փակել հետևի կափարիչը:
Հիշաքարտը հեռացնելը
Կարևոր է. Հիշողության քարտը չի կարելի հանել գործողության ընթացքում: Քարտը հանելը կարող է
վնասել հիշաքարտն ու սարքը և փչացնել քարտի վրա պահպանված տվյալները:
Հիշաքարտը կարող եք հեռացնել կամ փոխարինել՝ առանց սարքն անջատելուց:
1 Համոզվեք, որ այդ պահին հիշաքարտ մուտք չի գործում որևէ ծրագիր:
2 Հեռացնել հետևի կափարիչը:
3 Թեթևակի հրել հիշաքարտը՝ տեղից զատելու համար, և հեռացնել հիշաքարտը:
4 Փակել հետևի կափարիչը: