Nokia 6303i Classic - Մուտքի կոդեր

background image

Մուտքի կոդեր
Նախադրելու համար, թե ինչպես է սարքն օգտագործում մուտքի կոդերն ու անվտանգության

պարամետրերը, ընտրել

Ընտցնկ

>

Պարամետրեր

և

Անվտանգթն

>

Մուտքի կոդեր

:

Անվտանգության կոդը օգնում է պաշտպանել Ձեր սարքը չլիազորված օգտագործումից: Նախադրված

կոդն է 12345-ը: Դուք կարող եք փոխել կոդը և նախադրել, որ սարքը պահանջի այն: Որոշ

Միացնելը

11

background image

գործողությունների համար անվտանգության կոդը անհրաժեշտ է` անկախ պարամետրերից, օրինակ,

եթե ցանկանում եք վերականգնել գործարանային պարամետրերը: Կոդը պահեք գաղտնի՝ Ձեր սարքից

առանձին վայրում: Եթե մոռանաք կոդը և Ձեր սարքը արգելափակվի, այն անհրաժեշտ կլինի

սպասարկել: Դրա դիմաց կարող է գանձվել լրացուցիչ վարձ, իսկ սարքում առկա անձնական

տվյալները կարող են վերանալ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Nokia Care կենտրոն

կամ Ձեր գործակալին:

SIM քարտի հետ տրամադրվող PIN կոդը օգնում է պաշտպանել քարտը չլիազորված օգտագործումից:

Որոշ SIM քարտերի հետ տրամադրվող PIN2 կոդը պահանջվում է որոշակի ծառայություններ մուտք

գործելու համար:

SIM քարտի հետ կարող են տրամադրվել PUK և PUK2 կոդերը: Եթե PIN կոդը երեք անգամ

անընդմեջ սխալ մուտքագրվի, Ձեզանից կպահանջվի մուտքագրել PUK կոդը: Եթե կոդերը

տրամադրված չեն, դիմեք Ձեր ծառայության մատակարարին:

Արգելող նշանաբառը պահանջվում է կանչի արգելման ծառայությունն օգտագործելու դեպքում՝ Ձեր

սարքից և դեպի սարք կանչեր կատարելն արգելելու համար (ցանցային ծառայություն):

Զննարկչի անվտանգության մոդուլի պարամետրերը դիտելու կամ փոխելու համար ընտրել

Ընտցնկ

>

Պարամետրեր

և

Անվտանգթն

>

Անվտնգ. համակարգ

: