Nokia Ovi Suite
Nokia Ovi Suite–ն առաջարկում է նոր, օգտագործման համար առավել հարմար մոտեցում Nokia
համակարգչային ծրագրի վերաբերյալ: Համակարգչային ծրագիրը հնարավորություն է տալիս ավելի հեշտ
մուտք գործել դեպի Ձեր Nokia 6303i classic, Ձեր Nokia այլ սարքերի և Ovi ֆայլերը՝ բոլորը մեկ
պատուհանից:
Nokia Ovi Suite-ի միջոցով կարող եք Ձեր համակարգչի և Nokia սարքի միջև տեղափոխել
հաղորդագրություններ, կոնտակտներ, պատկերներ, երաժշտություն և ավելին, գրանցել Nokia հաշիվ
և Ovi-ում համօգտագործել Ձեր պատկերները: Կարող եք նաև համաժամացված պահել Ձեր Nokia սարքը
և համակարգիչը, թարմացնել Ձեր սարքը նոր ծրագրերով, ներլցնել անհրաժեշտ քարտեզները և պահել
Ձեզ համար արժեքավոր բովանդակությունը ապահով և ցանկացած վայրից հասանելի:
Ovi Suite-ի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք աջակցության տարածքը
հետևյալ հասցեով՝ www.ovi.com: