Nokia 6303i Classic - Ծրագրակազմի անլար թարմացնելը

background image

Ծրագրակազմի անլար թարմացնելը
Ձեր ծառայության մատակարարը կարող է սարքի ծրագրակազմի թարմացումները անլար ուղարկել

անմիջապես դեպի Ձեր սարք (ցանցային ծառայություն): Այս ընտրանքը կարող է առկա չլինել՝ կախված

Ձեր սարքից:

Ապահովումը և թարմացումները

17

background image

Ծրագրակազմերի թարմացումների ներլցումը կարող է պահանջել մեծ քանակությամբ տվյալների

փոխանցում (ցանցային ծառայություն):

Թարմացման ներլցումը սկսելուց առաջ հավաստիացեք, որ սարքի մարտկոցը բավարար չափով

լիցքավորված է, կամ միացրեք լիցքավորիչը:

Ուշադրություն.

Ծրագրեր տեղադրելիս, քանի դեռ տեղադրումն ավարտված չէ և սարքը վերագործարկված չէ, Դուք սարքը

չեք կարող օգտագործել նույնիսկ արտակարգ իրավիճակների զանգերի համար: Նախքան ծրագրերը

թարմացնելը՝ անպայման պահեստավորեք տվյալները:

Ծրագրակազմի թարմացում հայցելը

1 Ընտրել

Ընտցնկ

>

Պարամետրեր

և

Հեռախոս

>

Հեռ. թարմացումներ

՝ Ձեր ծառայության

մատակարարից ծրագրակազմի թարմացումներ հայցելու համար:

2 Ընտրել

Ընթ. ծրգկզմի տվյլնր

՝ ծրագրակազմի ներկայիս տարբերակը և թարմացման

անհրաժեշտությունը ստուգելու համար:

3 Ընտրել

Ներլցնլ հեռ. ծրգկզմ

՝ ծրագրակազմի թարմացումը ներլցնելու և տեղադրելու համար:

Հետևել հրահանգներին:

4 Ներլցնելուց հետո տեղադրումը դադարեցնելու դեպքում ընտրել

Տեղդրլ ծգկզմ թրմցմ

՝ տեղադրումը

սկսելու համար:

Ծրագրակազմի թարմացումը կարող է տևել մի քանի րոպե: Տեղադրման հետ խնդիրների ունենալու

դեպքում դիմեք Ձեր ծառայությունը մատուցողին:
Սարքի համար նոր ծրագրակազմի առկայության ինքնաբար ստուգելը
Ընտրել

ԾԿ ինքնթարմացում

և նոր ծրագրակազմի առկայության ստուգման ժամանակահատվածը:

Ապաակտիվացնելու համար ընտրել

Երբեք

:

18

Ապահովումը և թարմացումները